ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2016
ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են աշնանային ստուգումները

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում ավարտվել են 2016թվականի աշնանային ստուգումները: <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի տարածքում <<ՄԱՍՏԵՌ –410>> մոտորանավակով իրականացրել են ռեյդային հսկողություն, որի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք: Ընդհանուր առմամբ Սևանա լճի տարբեր հատվածներից հանվել են 18 հատ տարբեր խորշերով պոլիեթիլենային ձկնորսական ցանցեր, որոնցում հայտնաբերվել է 69 հատ <<Սիգ>> տեսակի ձուկ: Ձկան այդ քանակը ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հանձնվել է Գավառի մանկատուն և Սևանի թիվ 3 <<Հեքիաթ>>մանկապարտեզ: Որսագործիքները հանձնվել են <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահեստ` համապատասխան հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ոչնչացվելու համար: <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի <<Սոսու պուրակ>> պետական արգելավայր մասնաճյուղում իրականացվել են ֆենոլոգիական դիտարկումներ, անտառպաթոլոգիական հետազոտություններ /մկնանման կրծողների առկայության հայտնաբերում/ և ձնահյուսքից ջարդված ծառերի փայտանյութի հաշվառում: Շարունակվում է վայրի կենդանատեսակների և թռչնատեսակների վրա եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված արեալների փոփոխությունների ուսումնասիրությունը: <<Դիլիջան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կողմից Դիլիջան քաղաքի բնակչությանը հատկացվել է 346 խմ. քամատապալ ծառերից առաջացած փայտանյութ: Պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն իրականացրել են շարունակական անտառպահպանման, ստուգողական աշխատանքներ` ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում: <<Դիլիջան>> ազգային պարկ> ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք /ապօրինի 9 ծառահատում/: Կազմվել է անտառխախտման արձանագրություն և վնասի չափը հաշվարկելու նպատակով ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ՀՀ Տավուշի մարզի տարածքային բաժին: