29.11.2016թ.ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բաժնի աշխատողները ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ որսագողության և ծառահատումների դեմ պայքարի կազմակերպված շրջայցերի ընթացքում հայտնաբերել են որսագողության դեպք` որսված երկու այծյամ, մորթազերծված և կտրտված վիճակում, ընդհանուր 15.8 կգ քաշով: Գազ 24 մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենորով կատարվել է որսը և փամփուշտ: Նախնական տվյալներով որսագողությունն իրականացրել են ՀՀ Սյունիքի մարզի բնակիչներ Վ. Հ.-ն և Մ. Հ.-ն: Վերոնշյալ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է նաև մոտ 0.7 մ3 կտրտված փայտանյութ: 30.11.2016թ. տեղում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է մորթված այծյամի մեկ մորթի և թարմ արյան հետքեր: Նյութերը կազմվել և ուղարկվել են ոստիկանության Կապանի բաժին: