Դեկտեմբերի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի թիվ 233 թողարկման առաջնորդող լուրում ասվում էր, որ «Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով և ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո և, որ այդ տոմսով Լյուքսեմբուրգ է մեկնել նախարար Արծվիկ Մինասյանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը նախարար Արծվիկ Մինասյանի մասնակցությունն ապահովելու համար գնվել է մեկ տոմս 435 հազար դրամ արժողությամբ/էկոնոմ դասի/: Լուրի հեղինակը հավանաբար օգտվել է gnumner.am կայքում հրապարակված թվից, որտեղ տարանջատված չէ տոմսի արժեքը և երեք օրվա կեցության գումարը, որոնց հանրագումարը կազմում է ոչ թե 914 հազար դրամ, ինչպես գրված է լուրում` այլ` 912 հազար դրամ: Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի «Արծվիկ Մինասյանին Լյուքսեմբուրգ գործուղելու մասին» N 955-Ա որոշումը` ՀՀ բնապահպանությունը ավիատոմսի ձեռքբերման նպատակով հայտարարել է «ՀՀ-ԲՆ-ԲԸԱՀ-ԾՁԲ-16/24» ծածկագրով էլեկտրոնային մրցույթ (պահանջի բավարարման պահին գործող կարգով): Հրավերը սահմանված կարգով հրապարակվել է նաև www.gnumner.am (http://gnumner.am/download/195756.html) և www.mnp.am (http://www.mnp.am//images/files/gnumner/october/Hraver-Aviatoms-BN.pdf) կայքերում: Գնման ընթացակարգի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը հրապարակված է http://gnumner.am/download/196075.html հղմամբ: Մրցույթիարդյունքումձեռքէբերվելէկոնոմդասիավիատոմս, որիընդհանուրգինըկազմելէ435.0 ՀՀդրամ: ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված սակագներով փոխհատուցվել է նաև գործուղման համար նախատեսվածօրապահիկը և գիշերավարձը: Ծախսերի բացվածքը ներկայացվում է ստորև` Այցի տևողությունը 4 օր` Ընդամենը ավիատոմսի արժեքը 435000 դրամ: Օրապահիկ՝ 96 EUR x 4 օր = 384 EUR x 517.46 = 198705 դրամ Գիշերավարձը 179 EUR x 3 օր =537 EUR x 517.46=277876 դրամ Ընդամենը՝ 911581 դրամ: 25.10.2016թ. ԿԲ հաշվարկային կուրսը՝ 1 EUR = 517.46 ՀՀ դրամ