ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2016
ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվարկել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 21.11-25.11.2016թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամով և հաշվարկվել է 1.116մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 48 բարդի տեսակի ծառի համարհաշվարկվել է 1056.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին հետագա ընթացք տալու համար:  Սյունիքի տարածքային բաժինն ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է  18 հատ /8.5կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 20 հատ գետի ձուկ և 6.5կգ կենդանի խեցգետին, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 18 հատ /8.5կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>>: Տավուշիտարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 20 հատ գետի ձուկ, ինչը հանձնվել է <<ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ>>: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 6.5կգ խեցգետնի ապօրինիորսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Սյունիքի տարածքային բաժինը ձկան ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ  գումարով. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելը Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել  վարչական տուգանքի որոշում 300.0հազ.դրամ գումարի չափով:    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1մլն.դրամ: