ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության Տեղեկատվության և Էկոկրթության բաժինը <<Պատանի բնասեր>> ակումբի ստեղծման գործընթացի շրջանակներում շարունակում է էկոկրթական դասընթացների շարունակումը: Ս.թ-ի նոյեմբերի 10-ին և 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք միջնակարգ դպրոցի և Դ. Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների մոտ 150 աշակերտների համար անց է կացվել բաց դաս բնապահպանական թեմաներով` օզոնային շերտի հիմնախնդիրը և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու եղանակները, ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ պահպանությունը, կլիմայական փոփոխությունները և դրանց վրա ազդող գործոնները, կենսաբազմազանության պահպանության խնդիրները՝ մասնավորապես կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև կարմիր գրքում գրանցված հազվագյուտ բույսերի և կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն։ Մեծ էր աշակերտների հետաքրքրությունը և ակտիվությունը դասընթացների նկատմամբ: Նրանք ակտիվ մասնակցում էին դասընթացներին` տալիս էին հարցեր և պատասխանում տրված հարցերին: Անցկացվող դասսընթացների նպատակն է բարձրացնել երեխաների մոտ բնության, շրջակա միջավայրի վերաբերյալ ունեցած գիտելիքների մակարդակը, իրազեկել նրանց բնության պահպանության հիմախնդիրների մասին, բացատրել, որ բնությունը պահպանելու համար անհրաժեշտ է խորը գիտելիքներ ունենալ և լավ ճանաչել բնությունը: Դպրոցականներին տեղեկացվել է նաև, որ «Պատանի բնասեր» ակումբի գործընթացների շրջանակներում աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Հաջորդիվ կանցկացվեն «Կանաչ դասեր» բնության գրկում` «Սևան» ազգային պարկի, «Դիլիջան» ազգային պարկի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքներում, որը կնպաստի բնության հետ աշակերտների անմիջական շփմանը և կամրապնդի աշակերտների տեսական գիտելիքները: Այնուհետև կանցկացվեն բնապահպանական թեմաներով շարադրությունների, լուսանկարների մրցույթներ, կկազմակերպվեն մրցույթ վիկտորինաներ: