ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 31.10-04.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 470.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 543.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամիև հաշվարկվել է 488 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնիկողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 62.25հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ուռենի տեսակի թվով 5 ծառի ապօրինի հատման համարհաշվարկվել է 187.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:Բաժնի կողմից անցած շաբաթվա ընթացքում արձանագրված ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում ևհաշվարկվել է 22.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար հաշվարկվել է 216.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբեվել է ապօրինի վառելանյութի տեղափոխման 9 դեպք: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որսի իրականացման համար Արմավիրի տարածքային բաժնի կողմիցապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 55.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար իրավաբանական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից Հանրապետության 65 հասցեում N1 տպարանի քանդման աշխատանքներն իրականացնող <<Ղարիբյան Շին>> ՍՊԸ-ի կողմից ս/թ հոկտեբերի 27-ին իրականացված պայթեցման աշատանքներից առաջացած շինարարական աղբը <<Դավաս>> ՍՊ ընկերության միջոցով տեղափոխման և Նուբարաշենի քաղաքային աղբավայրին կից տարածքի չնախատեսված վայրում տեղադրման համար ընկերության 2 ներկայացուցչի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվել է օբսիդիանի ապօրինի տեղափոխման երկու դեպք: Մեքենաները տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժին: Կատարվում է նախաքննություն: Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի տարածքում հայտնաբերվել է <տուֆ> քարի ապօրինի շահագործման մեկ դեպք՝ <<Նիգ ընդ Վազք>> ՍՊԸ-ի կողմից: Նախարարությունում սկսվել են այդ ընկերությունում ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգումներ անցկացնելու գործընթացը: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ գումարով. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Կոտայքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն.դրամ: