ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2016
Քննարկվել են ՀՀ Սյունիքի մարզում պահպանվող տարածքների զարգացման և հարուստ կենսաբազմազանության պահպանության հարցերը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիին, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանին և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները: Ծրագրով նախատեսված է 8.25 մլն եվրո  դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ: Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից  համայնքների սոցիալ-տնտեսական  վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպություննիրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության  ծառայություն: Կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է  տարվելիք աշխատանքների  միջոցով առավելագույն արդյունքների ապահովման և  ծրագրով նախատեսված միջոցառումների նպատակայնությանը վերաբերող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները: