ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2016
Վերանայվել է գործարար Արմեն Բունիաթյանի նկատմամբ կայացված 610 միլիոն դրամ փոխհատուցման որոշումը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/<<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և խնդրել ուսումնասիրել գործը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել <<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Կիրառած 300,000 դրամ վարչական տույժի որոշումը թողնվել է անփոփոխ: