ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.10.2016
Հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը կընդլայնվի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել Է հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին`Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի Գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, GIZ կազմակերպության ներկայացուցիչ Քարսթեն Շուլցը, Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, GITEC/ KfW / կազմակերպության ներկայացուցիչ Ռամազ Գոխելաշվիլին, TJS ներկայացուցիչ Սերվի Նաբուսը: Շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա կազմակերպություններին համագործակցությանն համար` ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է այն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու հնարավորությունները: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալության հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համագործակցության շրջանակներում կարևորել է բնապահպանական ոլորտը, շեշտել փոխգործակցության հարուստ և արդյունավետ փորձը: Հանդիմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհավորելով նորանշանակ նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ներկայացրել են իրենց կազմակերպությունների կոմղից Հայաստանում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է բնապահպանության ոլորտում առկա առաջնահերթություններին, որոնց իրագործման նպատակով նախատեսվում է ինտենսիվ միջոցներ ձեռնարկել և այդ հարցում ակնկալել միջազգային դոնոր կառույցների` մասնավորապես հանդիպմանը ներկա կազմակերպությունների աջակցությունը: Բնապահպանության նախարարը կարևորել է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի ուժեղացմանը, այդ նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, էկոտուրիզմին, բնության հուշարձաններին, կլիմայի փոփոխության հարմարվողականության համատեքստում կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կառավարման պլանների մշակմանը, ոլորտի տեխնիկական և մասնագիտական կարողությունների հզորացմանը վերաբերող հարցերի առաջնային լուծումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել ներկա կազմակերպությունների և նախարարի առանձին հանդիպումների շարջ, որի ընթացքում կքննարկվեն առանձին ծրագրերի շրջանակներում համագործակցության հստակ ձևաչափերը և նոր հնարավորությունները: