ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 17-21.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամով և հաշվարկվել է 617.25հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմիցՀՀ Լոռու մարզի <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Գուգարքի անտառտնտեսություն>> մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 207 ծառի ապօրինի հատում: Բնությանը պատճառված վնասի չափը քննարկման և հաշվարկման փուլում է: Տավուշի տարածքային բաժնիկողմից1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 121.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց Ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված տարբեր տրամաչափերի 18 ծառի ապօրինի հատման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 495.75հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ. Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժինը Երևանի տարածքային բաժնի հետ համատեղ 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամիի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար. Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝ Շիրակի և Երևանի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ: Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 11 որոշում՝ 1.1մլն.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Արարատի տարածքային բաժնիկողմիցհայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնիկողմիցհայտնաբերված խախտման համար 10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դրամի վարչական տուգանքի 10 որոշում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Վայոց ձորիտարածքային բաժնի կողմիցքարակաքավի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամիվարչականտուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 62 հատ /32.0 կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, 5 հատ խեցգետնաորսիչ,և 4.2 կգ խեցգետին, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել և առգրավվել է 30 հատ /12.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերիընթացքումհայտնաբերվել է 17 հատ /10.0 կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Շիրակիտարածքային բաժնի կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարիվարչականտուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 4.2 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Լոռուտարածքային բաժնի կողմից ստուգայցերիընթացքումհայտնաբերվել է 15 հատ /10.0կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3մլն.դրամ: