ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը շաբաթվա ընթացքում առգրավվել է 196 հատ /88.5կգ/ <<Սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ

   ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 10-14.10.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.6մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 0.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:         Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամի և հաշվարկվել է 307.1.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Երևանի տարածքային բաժնիկողմից  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնիկողմիցֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.6հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Սյունիքի տարածքային բաժնիկողմիցֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 6 ծառերի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 107.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Վայոց Ձորի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի 18 հատ ծառի ապօրինի հատման դեպք, ինչի հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտում՝ Շիրակի տարածքային բաժինը մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Թափոնների հաշվառման, տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝ Արագածոտնի տարածքային բաժինը թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում. Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 72.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Երևանի տարածքային բաժնիկողմիցհայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Արարատի տարածքային բաժնիկողմիցհայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է նաև վառելափայտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ Կոտայքի տարածքային բաժնի կողմիցձկնորսության ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամիվարչականտուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 196 հատ /88.5 կգ/  <<սիգ>> և 15 հատ գետի <<կողակ>> տեսակի ձուկ, 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին, որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 64 հատ/32կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:  Անտառների ու կենսաբազմազանության և ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժինների կողմից համատեղ հայտնաբերվել և առգրավվել է 56 հատ /28կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Երևանի <<Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց>> ՊՈԱԿ: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 40 հատ /10կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Սևանի թիվ 3 մանկապարտեզ: Բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին: Ցանցերը ի պահ են հանձնվել <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ առգրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:   Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերիընթացքումհայտնաբերվել է 16 հատ /4.5կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Լոռուտարածքային բաժնի կողմից ստուգայցերիընթացքումհայտնաբերվել է 20 հատ /14կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը հանձնվել է  Վանաձորի մանկատուն: Տավուշիտարածքային բաժնի կողմից ստուգայցերիընթացքումհայտնաբերվել է 15 հատ գետի <<կողակ>> ձուկ, ինչը հանձնվել է  <<ՍՈՍ>> Մանկական գյուղ ինտեռնատի Իջևանի մասնաճյուղ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53լն.դրամ: