ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային մշակութային ժառանգության Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ծրագրի համակարգող(UNESCO) Աննա Սիդորենկոյին և ծրագրի աշխատակից Մարի Նոել Տուրնոսին: Քննարկվել են բնության և մշակութային համաշխարհային ժառանգության մաս կազմող հուշարձանների պահպանության խնդիրները: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանում բնական և պատմամշակութային լանդշաֆտների ուսումնասիրության հարցերին: Ծրագրի համակարգող Աննա Սիդորենկոն տեղեկացրել է, որ նախատեսվում է ուսումնասիրել նաև Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա պատմամշակութային հուշարձանները: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել ուսումնասիրություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերի շրջանակ: