ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր ողջույնի խոսքում շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` ներկայացրել է անկախության տարիներին բնապահպանության ոլորտում կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները: Ելույթներով հանդես են եկել Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության, Միջազգային Ասպետաց ակադեմիայի նախագահ` գեներալ Արսեն Ֆիդանյանը: Վերջինս «Ասպետաց քաջարի մայր» շքանշանով է պարգևատրել Հայաստանի բնության պետական թանգարանի երկարամյա աշխատակից Անահիտ Գրիգորյանին: Միջոցառման շրջանակում ներկայացվել է ճարտարապետ Տիգրան Չոբանյանի «Հայաստանի 25 ոսկեզօծ աշուն» խորագրով նկարների ցուցահանդեսը: Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել Տիգրան Չոբանյանին: Կազմակերպվել էր անկախության երկու սերունդների` Արցախյան պատերազմի մասնակիցների և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հանդիպումը: Միջոցառման շրջանակում Հյաստանի ավանդական ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի սաները կազմակերպել են մարտարվեստի ցուցադրություն: