ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 0.87 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 19-24.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.87մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 0.44մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.      Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝      Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: <<Դիլիջան ԱՊ>> ՊՈԱԿ-ից ստացված անհայտ անձի վերաբերյալ կազմված թիվ 044 անտառխախտման արձանագրությունը` 13 ապօրինի հատված ծառի համար ընդհանուր 867,500 ՀՀ դրամ վնասով, հաշվարկվել և ուղարկվել է դատախազության տարածքային ստորաբաժանում` համապատասխան ընթացք տալու համար: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում2 ֆիզիկական անձ ապօրինի հատված երկու ծառի համար ենթարկվել է  100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝ Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Թափոնների տեղադրման ոլորտ Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք: Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանք: Փայտանյութի ապօրինի տեղափոխում. Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 360.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 360.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (10մ3 վառելափայտ): Ապօրինի որսի իրականացման համար. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 170.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 20.0hազ.դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է է 20.0հազ.դրամի կենդանական աշխարհին պատճառված վնաս (20 հատ գետի կողակ ձուկ): Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամիվարչականտուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ, իսկ 15 կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ապօրինի ձկնորսության համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամիվարչականտուգանքի որոշում:    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5մլն.դրամ: