ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2016
ՀՀ բնապահպանության նախարարության էկոզբոսաշրջության զարգացման և աջակցության կենտրոնը մասնակցել «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնին»

Փառատոնի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները տաղավարով ներկայացրել են Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում առկա էկոտուրիստական ենթակառուցվածքները: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ողջունելով փառատոնի մասնակիցներին և հյուրերին, բարձր է գնահատել ցուցաբերվող ուշադրությունը գյուղական համայնքների զարգացման և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ, մասնավորապես նշելով. «ՀՀ բնապահպանության նախարարությունը մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացքում շեշտը դնում է ոչ միայն պատշաճ պաշտպանության իրականացման, այլ նաև սոցիալական բաղադրիչի՝ ԲՀՊՏ-ների հարակից համայնքների զարգացման և տնտեսական գոտիներում էկոլոգիապես մաքուր արտադրություն ծավալելու վրա: Օրինակ՝ «Արփի լիճ» ազգային պարկն արտադրում է իր մեղրը, չորացնում բուժական նշանակություն ունեցող բուսատեսակներ: Նմանատիպ գործունեություն պլանավորում են իրականացնել նաև մյուս ԲՀՊՏ-ները, ինչը, կարծում եմ, սոցիալ-տնտեսական առումով դրական ազդեցություն կունենա այդ պահպանվող տարածքների հարակից համայնքների համար»: