ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 13-16.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 830.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.4մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 ակտ` 150.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1,03մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս.     Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 1  ծառի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում` 50,0հզ. դրամի և հաշվարկվել է 202,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի հատված 2  ծառի  համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում` 100,0հզ. դրամի և հաշվարկվել է 832,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Երևան քաղաքի Մարգարյան և Արցախի փողոցներում հատված ծառերի համար նախապատրաստվել են նյութեր և իրավախախտներին հայտնաբերելու ու համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գրություններ են ուղարկվել Երևան քաղաքի Մաշտոցի և Էրեբունու  ոստիկանության բաժիններ։   Ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն Կազմվել է վարչական տուգանքի 2 ակտ`  400.0հզ.դրամ ընդհանուր գումարով. Մթնոլորտային օդի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից ՓՀԷԿ–երին տրված  ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով “ՎԱԿՈՒՖԼՈ” ՍՊԸ-ի և «Էլկաս» ՍՊԸ-ի տնօրենները  ենթարկվել են 400.0 հզ. դրամի վարչական տուգանքի։ Հաշվի առնելով Գեղարոտ գետի ծանրաբեռնվածությունը,  նախարարությունում նախապատրաստվել են նյութեր՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի վրա «Լուսարփի» ՍՊԸ-ի կողմից  նախատեսվող ՓՀԷԿ-ի  շինարարության համար տրված ջրօգտագործման թույլտվության պայմանների վերանայման գործընթացն սկսելու համար։ Տեսչությունում կատարված վերլուծության հիման վրա, շրջակա միջավայր վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն նպատակով հանձնարարականներ են  տրվել «Հայջրմուղկոյուղի» և «Երևան ջուր»  ՓԲԸ-ներին։ ՀՀ-ում գործող ՓՀԷԿ-երի գործունեության ընթացքում դրանց կողմից բնապահպանական թողքի չափաքանակների ուսումնասիրության կարգադրություն է տրվել ԲՊՏ տարածքային բաժիններին։  Թափոնների տեղադրման ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.0հզ.դրամ  ընդհանուր  գումարով. Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամի վարչական տուգանք:  Հողերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 30.0հզ.դրամ ընդհանուր գումարով և   հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16,6հզ.դր. ընդհանուր գումարով, որից Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 30,0հզ․դրամի վարչական տուգանքի որոշում`: Գեղարքունիքի տարածքային բաժնի  կողմից հայտնաբերված հողային օրենսգրքի պայմանների  խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ  հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 16,6հզ. դր ընդհանուր գումարով: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 1 ակտ` 50.0հզ.դրամ ընդհանուր գումարով Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝    Կազմվել է վարչական տուգանքի 4 ակտ` 400հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 349,0հզ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս( 18,8 մ3)  . Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 2,5մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք: Կազմվել է  վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով  և  հաշվարկվել  90,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել  է 5,8 խմ փայտանյութ,ինչի վերաբերյալ նյութերը վարույթի փուլում են։ Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից հայտնաբերվել է 3,5մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպք: Կազմվել է  վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով  և  հաշվարկվել  126,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 7մ3 վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպք: Կազմվել է  վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով  և  հաշվարկվել  133,0հզ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջակա միջավայրի վրա  ազդեցության  գնահատման  և փորձաքննության  եզրակացության բացակայություն Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150,0 հզ.դրամի վարչական տուգանքի որոշում:    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7մլն.դրամ: