ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.09.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.78 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.08-02.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 650.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 1.72մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 950.5 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Արարատի տարածքային բաժինն արձագանքել է Խոսրովի արգելոցում ս/թ օգոստոսի 31-ին ծագած հրդեհին և օժանդակել փաստի առթիվ հարուցված քրեական գործին: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 130.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 820.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից` Ջրերի և մթնոլորտի վերահսկողության   բաժնի հայտնաբերած խախտման համար հաշվարկվել է 517.84հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար. Կազմվել է վարչական տուգանքի 3որոշում՝ 200.0 հազ.դրամ ընդհանուր գումարով,  որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 180.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման  համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար. Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 67.0 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի համար, որից`        Վայոց ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է 1 ապօրինի  ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 67.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնում` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի  Մ/Վ Գավառի բաժնից ստացված 12.5կգ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար իրականացվել է վարչական վարույթ:Նշանակվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում, իսկ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված /տիրազուրկ/ 30հատ /7կգ/ սիգ տեսակի ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: Երևանի տարածքային բաժնի, ԱԻՆ նախարարության և ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների  հետ համատեղ հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության դեպք: Առգրավվել է 400.0մ ձկնորսական ցանց, որի մեջ եղել է 30.0հատ <<կարաս>> տեսակի ձուկ:Ձուկը բաց է թողնվել Երևանյան լիճ, իսկ ձկնորսական ցանցն առգրավվել է Երևանի տարածքային բաժնի կողմից:    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.07մլն.դրամ: