ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.08.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում 1.78 մլն.դրամ վարչական տուգանքի 20 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 22-26.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.78մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        Մասնավորապես`  Հողերի պահպանության ոլորտ.   Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում`  80.0 հազ. դրամ  ընդհանուր գումարի  և    հաշվարկվել է 60.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս , որից`          Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:    Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 150.0հազ.դր. ընդհանուր գումարով, որից`    Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարով  վարչական տուգանքի 2  որոշում:    Արարատի տարածքային բաժնի հայտնաբերած  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար՝  Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 150.0 հազ.դրամի,  որից՝    Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝    Կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 1.400.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 576.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝    Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:    Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների  համար10 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1000.0հազ.դրամ ընդհանուր գումարիվարչականտուգանքի 10 որոշում և հաշվարկվել է 504.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Գեղարքունիքի տարածքային բաժնի վերահսկողական աշխատանքների իրականացման ընթացքում արձանագրված ապօրինի տեղափոխման  1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  100.0հազ.դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրինհասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար    Հաշվարկվել է 4.0 հազ.դր.գումարի 1 վնասի արձանագրություն շրջակա միջավայրին հասցված վնասի համար,որից`             Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի հետ համատեղ ստուգայցի արդյունքում հայտնաբերվել է մեկ ապօրինի  ձկնորսության դեպք: Հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:           Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 693.0հազ.դրամ: