ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2016
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը

ՀՀ կառավարության 18.08.2016 նիստի քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը: Որաշմամբ հանրապետության տարածքում կառանձնացվեն որս իրականացնելու համար նախատեսված վայրեր, որոնք կընդգրկվեն որսահանդակների ցանկում: Որսահանդակների տարածքները որոշվում են հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները, դրանց քանակները, որոնք գրանցված չեն ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: