ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.08.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 1.13 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 1.13մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 970.9հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 790.9հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազ.դրամի և հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ. Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի. որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար. Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում. Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 84.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսառեսուրսների վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար. Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0 հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝ Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ, 3կգ խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.43մլն.դրամ: