17.08.2016
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել ՀՀ տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի օգոստոսի 5-ի N2459-95 գրությամբ ներկայացված առաջարկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2016 թ. օգոստոսի 17-ին ստորագրել է հրաման Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ: Հրաման