ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.08.2016
ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել Է <<Կայուն oրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2016 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում կայացել Է <<Կայուն oրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ` ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված, ինչպես նաև ընթացող ծրագրեր և օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակաուղղված են Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետու¬թյան ստանձնած պարտավորությունների կատարմանը: <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում՝ քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում>> ՄԱԶԾ/ԳԷՀ լիածավալ ծրագրի առաջընթացի և խնդիրների մասին զեկույցով հանդես եկավ ծրագրի համակարգող Գ. Ղարագեբակյանը, որն իր ելույթում մասնավորապես ներկայացրեց ժամկետանց թունաքիմիկատների Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման գործողությունները՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ոչնչացնել հանրապետության տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Կ. Եսայանը ներկայացրեց <<Ժամկետանց թունաքիմի¬կատ¬ների վերացման և կանխարգելման կարողությունների բարելավում` իբրև նախկին Խորհրդային Միության երկրներում չօգտագործված վնասակար քիմիական նյութերի հետ կապված խնդիրների լուծման օրինակ>> տարածաշրջանային ծրագրի շրջանակներում նախկին <<Հայբերրիություն>> գիտաարտադրական միավորման շրջանային և միջշրջանային ստորաբաժանումների պահեստներում իրականացված ժամկետանց պեստիցիդների գույքագրման արդյունքները: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Ա. Ալեքսանդրյանը, խոսելով` <<Հայաստանի Հանրապետությունում <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկի վերաբերյալ: Նա նշեց, որ միջոցառումների ցանկը համաձայնեցվել է շահագրգիռ մարմինների հետ և նախատեսվում է ս.թ. սեպտեմբեր ամսին ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը: Տիկին Ա. Ալեքսանդրյանը ներկայացրեց տեղեկատվություն <<Առկա լավագույն տեխնոլոգիայի և բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի վերաբերյալ՝ հայտնելով, որ սույն թվականի հուլիսի 21-ից 22-ը Երևանում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված <<Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար>> ուսուցողական աշխատաժողովը, որին մասնակցել են թափոնների կառավարման ոլորտին առնչվող ներկայացուցիչներ՝ հրավիրված ՀՀ բոլոր մարզերից, բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժիններից, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների մասնագետներ: Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետը ներկայացրեց նաև <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի թիվ 293-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է <<Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը>> լրացնել <<Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին>> Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա՝ նոր քիմիական նյութերով և թունաքիմիկատներով: