ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում կայացվել է 380.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանք

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 01-05.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 380.0.հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 141.1 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում ՝ 100.0 հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 130.5 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 130.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով. որից՝ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Հողերի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով.որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ.դրամ գումարով. որից՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Պետական անտառային ֆոնդի հողերում խոտհարքները և արոտահանդակները վնասելը՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 7.6 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար /38 գլուխ խոշ. եղջ. անասունների ապօրինի արածեցում/ 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 7.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0 հազ. դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3.0 հազ. դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ–ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների իրականացման արդյունքում կազմվել է 3 արձանագրություն /տիրազուրկ/, առգրավվել են 9 հատ ձկնորսական ցանց, 27 հատ /11.0կգ/ սիգ տեսակի ձուկ և 174 հատ խեցգետին: Սիգ տեսակի ձուկն օրենքով սահմանված կարգով հանձնվել է <Գավառի մանկատուն> ՊՈԱԿ, իսկ 174 հատ խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 622.75 հազ.դրամ: