Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում« մասնավորապես` <<Արևիկ>> ազգային պարկում վերջերս բռնկված հրդեհներին: Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման աշխատանքներ, իսկ մինչ այդ հարկավոր է շարունակել պահպանել զգոնությունը` ազգային պարկի հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհին պատճառվող վնասներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է համատեղ ուժերով ձևավորել հակահրդեհային արագ արձագանքման խումբ, և լրացուցիչ հսկողություն սահմանել առավել հրդեհավտանգ ժամանակահատվածում: Ս. Խաչատրյանը ներկայացրել է <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների բնակչության խնդիրները, որոնց վերաբերյալ նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. <<KFW>> ֆինանսավորմամբ իրականացվող <<Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր. Հայաստան>>-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համայնքների զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումներ, որոնք թե° բնապահպանական, թե° սոցիալ-տնտեսական առումով դրական դինամիկա կապահովեն այդ համայնքներում: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսելու համայնքների բնակիչների առաջարկություններն ու կարծիքները, ներկայացնելու KFW-ի քննարկմանը և հնարավորության շրջանակներում լուծում տալու դրանց>>: Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ <<Շիկահող>> պետարգելոցի վարչական շենքում: Քննարկվել են համալիրի գործունեությունը« ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարար Գրիգորյանը կարևորել է ԲՀՊՏ-ներում սկսված մոնիթորինգի աշխատանքները և հանձնարարել, բացի բուսական աշխարհի մոնիթորինգից, իրականացնել նաև ջրաղբյուրների հաշվառում, որոնք հետագայում կնպաստեն հակահրդեհային միջոցառումների, ինչպես նաև էկոտուրիստական նոր երթուղիների մշակման համար: Համալիրի գիտաշխատողները ներկայացրել են վերջին շրջանում կատարված ուսումնասիրություններն ու ձեռքբերումները, իրականացված մոնիթորինգի աշխատանքները, քննարկվել են նախատեսվող անտառշինական և անտառվերականգնման աշխատանքների մանրամասներ: Այցելության ավարտին նախարար Գրիգորյանը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկ Արմեն Գասպարյանի տանը, իր զորակցությունը հայտնելով և նյութական աջակցություն ցուցաբերելով Գասպարյանի հարազատներին: Արմեն Գասպարյանի որդու հետ զրույցում նախարարը նշել է. <<Մեզ համար մեծ ցավ էր Մակիչի նման լավ ընկերոջ և լավ աշխատակցի կորուստը, բայց և անսահման հպարտություն, որ մեր կողքին աշխատել է նման հայրենասեր ու պայքարող մարտիկ>>: