ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2016
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

ՀՀ կառավարության՝ 21.07.2016 նիստի քննարկմանն է ներկայացվել "Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի "Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" և "Լիցենզավորման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին" N 196-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջի կատարումը: Որոշման նախագծի նպատակն է սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին հասարակայնության ծանուցման գործընթացը դարձնել առավել պարզ, մատչելի և թափանցիկ: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից քննարկվող ջրօգտագործման թույլտվության նախագիծը հասարակայնությանը ծանուցման գործող եղանակին՝ թերթի միջոցով, ավելանում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը՝ www.mnp.am: Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա միայն շահագրգիռ անձանց կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում: Հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ և ստացել դրական կարծիք: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: