ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել 1.66մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.4մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 1.66մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 574.5հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված թվով 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 574.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ   Կազմվել է վարչական տուգանքի ՝ 50.0հազ. դրամի որոշում, որից՝   Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի քարի փոշի տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:   Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝   Կազմվել է վարչական տուգանքի 10 որոշում՝ 1000.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 1084.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝   Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 594.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 270.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 112.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   Ապօրինի որսի իրականացման համար   Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 143.0հազ.դրամ ընդհանուր գումարով, որից՝   Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործի քննության արդյունքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության փաստի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:   Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 3.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:   Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.25մլն.դրամ: