14.07.2016
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում
ՀՀ կառավարության 14.07.2016 նիստի քննարկմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի նիստի N 47 արձանագրության 11-րդ կետով հավանության արժանացած որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագիծը: Փոփոխությունները տեխնիկական բնույթի են և կապված են միջոցառումների իրականացման ժամանակացույցի հետ: Նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: