ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2016
ՀՀ Սյունիքի մարզի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին մասնակցում են ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների, ՀՀ Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը: Գիշերային ժամանակահատվածում հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների և հրշեջների ուժերով սահմանվել էր հերթապահություն: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային մյուս ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի և հարակից տարածքներում: