ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.0մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 0.43մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել է 103.5հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում, 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 103.50հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի. որից՝ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի խճաքար տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի (Արագածոտնի տարածքային բաժին): Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 8 որոշում՝ 800.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 327.6hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 87.6հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 72.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված 5.0կգ խեցգետնի ապօրինի որսի փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.63մլն.դրամ: