ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.06-01.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.85մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 0.23մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամ ընդհանուր գումարով. Արագածոտնի և Շիրակի տարածքային բաժինների հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար մեկական ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ: Առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեության իրականացում՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով (Գեղարքունիքի տարածքային բաժին): Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 350.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 216.62հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Երևանի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 43.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.42հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 15.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 12.0 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկնագողության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2.15մլն.դրամ: