17.06.2016
Հունիսի 17-ը` անապատացման դեմ պայքարի միջազգային օր
1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Այս տարի անապատացման դեմ պայքարի միջազգային օրը կոչ է արվում՝ կարևորել համագործակցությունը, վերականգնել դեգրադացված հողը և նպաստել կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացմանը: