ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2016
ՀՀ կառավարության կողմից հաստատվել է բնապահպանության ոլորտին առնչվող որոշում

ՀՀ կառավարության՝ 02.06.2016 թ. նիստին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել "Բնապահպանական, հիգիենիկ և սանիտարա¬համաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը հաստատելու մասին" որոշման նախագիծը: Նախագծի ընդունումը բխում է "Գործունեության իրականացման ծանուցման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջից: Նախագծով համապատասխան լիազոր մարմինները բնապահպանական, հիգիենիկ, սանիտարա-համաճարակային և հրդեհային անվտանգության ոլորտներում արդյունավետ հսկողությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարություններին տեղեկացնում են ծանուցման ենթակա գործունեություն իրականացնողների մասին: Որոշման ընդունմամբ կկարգավորվի լիազոր մարմինների կողմից ծանուցման ենթակա գործունեության տեսակներ իրականացնողների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, որի արդյունքում կբարձրանա բնապահպանական, հիգիենիկ և սանիտարա¬համաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու աշխատանքների արդյունավետությունը: Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: