ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.06.2016
<<Դիլիջան>> ազգային պարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել են ապօրինի անտառհատման դեպքեր

<<Դիլիջան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 22 ծառի համար: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: <<Գոշ տեղամաս>> մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն ծառի ապօրինի հատման դեպք: <<Դիլիջան տեղամաս>> մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ պահաբաժիններում` հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված 3 կանգուն ծառի նկատմամբ: Նշված անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՏԲՏ-ի կողմից: Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ: