ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.05.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,31մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1.42մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել 205.87 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 74.87 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 50.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգի խախտմամբ տեղադրման համար Արմավիրի տարածքային բաժնի կողմից 7 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի, <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի և ոստիկանության բաժինների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150,0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 21.0կգ /50 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և <<Ա.ևՊ Աբրահամյաններ>> բարեգործական ճաշարան: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Լոռու տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 18.0կգ /30 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն: Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 20,5կգ /30 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 13.0կգ /23 հատ/ <<կարաս>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 50գծմ դնովի ցանց: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 տիրազուրկ ուռկան: Արարատի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 59.5կգ /110 հատ/ <<սիգ>> և 13.0կգ /23հատ/ <<կարաս>> տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,31մլն.դրամ: