ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2016
Նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության մասով 2015թ. բյուջեի կատարողականը

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության մասով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով, ծրագրված 3752.9 մլն.դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3694.0 մլն.դրամ, որն ավելի է 2014 թվականի ցուցանիշից (2942.9 մլն.դրամ) 34.7 %-ով կամ 751.1 մլն. դրամով: Առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի բյուջեի կատարողականը նախարարության մասով կազմել է 3 300.6 մլն.դրամ կամ կատարվել է 99.0 տոկոսով: Թերակատարումը պայմանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի, գնումների գործընթացի շրջանակներում ձեռք բերված տնտեսումների հետ: ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել են 21.6 մլն.դրամ բյուջետային միջոցներ։ Հատկացված ֆինանսական միջոցները ծախսվել են հետևյալ ծրագրերի վրա` Կառավարման ապարատի մասով • 1 447.4 (73.3+1374.1) մլն. դրամ հատկացվել է պետական կառավարման մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության պահպանմանը` ապահովելով տարեկան ծրագրի կատարումը, • պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում` 26.5 մլն. դրամ, • «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանում ծրագրի ֆինանսավորման մասով` 74.7 մլն. դրամ: Ծրագրային ֆինանսավորման գծով (առանց միջազգային դրամաշնորհային ծրագրերի) հատկացումները ՀՀ 2015 թվականին բնապահպանական կամ բնապահպանական ուղղվածություն ունեցող նպատակային և այլ` թվով 22, ծրագրերի մասով կազմել է 1752.0 մլն.դրամ, այդ թվում` ա) նախարարության համակարգում գործող 13 պետական ոչ առևտրային կազմակերպությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար` - 1175.4 մլն.դրամ, բ) Սևանա լճի համալիր ծրագրով նախատեսված 3 ծրագրերի ֆինանսավորման համար` - 191.3 մլն.դրամ, որից` • Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծրագիր - 7.6 մլն.դրամ, • Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ – 125.4 մլն.դրամ, • Ձկան պաշարների համալրման ծառայություններ - 58.3 մլն.դրամ : գ) 6 այլ ծրագրերի մասով` 385.3 մլն.դրամ, որից • «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ 14 համայնքներին սուբվենցիաների տրամադրման համար – 292.8 մլն.դրամ, • գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումների ֆինանսավորման համար 24.7 մլն. դրամ, • Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման աշխատանքներին` 49.3 մլն.դրամ, • Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մաս¬նաճյուղի գրասենյակի պահպանման ծախսերի ֆինանսավորման համար – 7.1 մլն.դրամ, • դատարան տրվող հայցադիմումների հետ կապված ծախսերի ֆինանսավորման համար - 1.6 մլն.դրամ, • արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով ծախսերի համար – 9.8 մլն.դրամ: Միջազգային դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող 5 ծրագրերի մասով հատկացումները կազմել են` 393.4 մլն.դրամ: