ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից մեկ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/<<սիգ>> տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 02-06.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,14մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել 1.7մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 231.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 372.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի վարույթին հանձնված 3 գործերի քննության արդյունքում հաշվարկվել է 1.02մլն. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են: Հողերի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Տավուշի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Սյունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 240.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.5. հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության, Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժինների և Երևանի տարածքային բաժնի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 69.0կգ /166 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Երևանի թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց, <<Երևանի թիվ 14 հատուկ դպրոց>> ՊՈԱԿ: Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 16.0կգ /34 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Երևանի թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ, <Ա.ևՊ. Աբրահամյաններ> բարեգործական ճաշարան: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները առգրավել են 33.5կգ /49հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նարեկ>> ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 7.5կգ /21հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գյումրու երեխաների տուն>> ՊՈԱԿ: Տավուշի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 8.0կգ/10հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <ՍՈՍ> մանկապարտեզ: Լոռու տարածքային բաժնի կողմից առգրավվել է 15.6կգ /36հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Վանաձորի մանկատուն: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ /316 հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,0մլն.դրամ: