ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,33մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 24 որոշում և հաշվարկվել 635,45 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 247.75 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 87.9 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10,3 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 193,5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 10 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:Առգրավվել է նաև 4 հատ խեցգետորսիչ: Բաժնի կողմից առգրավվել է նաև 5,2կգ /13 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու <<Երեխաների տուն>> ՊՈԱԿ: Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 60.0կգ /125 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Երևանի թիվ 1 տուն ինտերնատ>> ՊՈԱԿ, Ա.և Պ Աբրահամյաններ բարեգործական ճաշարան, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 67,0կգ /96 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 132,0կգ /234 հատ/ <սիգ> տեսակի ձուկ և 3,5կգ խեցգետին: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,53մլն.դրամ: