ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավվել է 129,0կգ /281 հատ/<<սիգ>> և 2,5կգ /30հատ/ <<կողակ>> տեսակի ձուկ:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 870.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 1,17մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 969.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 147,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 130.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ապօրինի որսի իրականացման համար Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ ձկնորսական ցանց և 8.0կգ /35հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Մարտունու թիվ 3 մանկապարտեզ: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 21,0կգ /54 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Նորքի տուն ինտերնատ>> ՊՈԱԿ:   Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 2.5կգ /30 հատ/ <<կողակ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Վանաձորի մանկատուն:   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 24.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 27.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևանի տարածքային բաժնի կողմից առգրավվել է 76.0կգ /157 հատ/ <սիգ> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <Նորքի տուն ինտերնատ> ՊՈԱԿ, <Զատիկ>երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Կոտայքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում առգրավվել է 24,0կգ /35 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց: Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 129,0կգ /281 հատ/<<սիգ>> և 2,5կգ /30հատ/ <<կողակ>> տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,83մլն.դրամ: