ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.11.2017
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները ծառատունկ են իրականացրել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները նոյեմբերի 11-ին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի աշխատանքներին: Ծառատունկ  և խնամքի միջոցառումներ են իրականացվել Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված <<Արաբկիր զբոսայգու>> տարածքում: Բնապահպանության նախարարության աշխատակիցները տեղում կատարել են նաև մաքրման աշխատանքներ: