ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2016
Պարզաբանում Երևանում արձանագրված ծառահատումների վերաբերյալ

Արձագանքելով ս.թ մարտի 21-ին սոցիալական կայքերում տեղ գտած ահազանգին, առ այն, որ Սասունցի Դավթի փող. 70/7 հասցեում ապօրինաբար ծառեր են հատվում, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի աշխատակիցների կողմից օպերատիվ ձևով իրականացվել է ստուգայց, որի արդյունքում պարզվել է, որ սույն հասցեն հանդիսանում է Կ. Հարությունյանի սեփականությունը, որտեղ վերջինս պատրաստվում է իրականացնել կառուցապատման և կանաչապատման աշխատանքներ: Կից ներկայացվում է սեփականության վկայականը և քաղաքացու բացատրագիրը: