ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2016
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 5 օրվա ընթացքում առգրավվել և մանկատներին ու ծերանոցներին է հանձնվել 199 հատ <<սիգ>> տեսակի ձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 795.72 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 10.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 315.72 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300,0 հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 75.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 312.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս իրականացման համար Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 6.0կգ /18 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում սռգրավված 6.7կգ /23հատ/ <<կարաս>> տեսակի տիրազուրկ ձուկը հանձնվել է Գյումրի քաղաքի <<Ֆ.Նանսենի անվ. երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 45գծմ երկարության ձկնորսական տիրազուրկ ցանց: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության և Գեղարքունիքի տարածքային բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է 30.0կգ /60 հատ/ տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով տրվել է Մարտունու քաղաքապետարան` մանկապարտեզներին հանձնելու համար, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի և <<Սևան ԱՊ>> աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 50 հատ <<սիգ>> տեսակի և 90 հատ <<կարաս>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 4 հատ ձկնորսական ցանց: Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից Երևանում իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված 35.0կգ /71հատ/ <<սիգ>> տեսակի ձուկը հանձնվել է Երևանի Ն.Տիգրանյանի անվ. տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 դպրոց: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.02 մլն.դրամ: