ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2016
Սահմանված կարգով ոչնչացվել է առգրավված ձկնորսական ցանցերի և լողամիջոցների հերթական խմբաքանակը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի հերթական գործողությունների արդյունքում այսօր սահմանված կարգով իրականացվել է փետրվարի 1-ից մինչ օրս «Սևանա» ազգային պարկի աշխատակիցների կողմից լճում և ափամերձ տարածքներում հայտնաբերված ապօրինի որսագործիքների և լողամիջոցների հաշվառման և ոչնչացման աշխատանք: Մասնավորապես ոչնչացվել են՝ 150 ձկնորսական ցանց, 127 խեցգետնաորսիչ, 2 ռետինե և 1 թիթեղյա լողամիջոց: Նույն ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից առգրավված 542 հատ սիգ տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին և տուն-ինտերնատներին: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով իրականացվող ամենամսյա միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը և բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: