ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2016
Մեկնարկել է <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագիրը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել <<Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն>> ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով: Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, Ա. Խաչատրյանի և Ս. Գրիգորյանի, ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից ժամանած սառնարանային մասնագետներին է ներկայացրել օզոնաքայքայիչ և օզոնաանվտանգ նյութերի կիրառման ոլորտները, ամենատարածված օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերը, օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի նկատմամբ Մոնրեալի արձանագրության 5-րդ հոդվածի երկրներում առկա պահանջարկը, սառնարանային և օդորակման սպասարկման ոլորտներում օզոնաանվտանգ նյութերի օգտագործման մասին տվյալների հավաքագրման գործընթացը, Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտում առկա խնդիրները և այլ ոլորտային հարցեր: Հանդիպման ավարտին աշխատանքային խմբի անդամների և մասնագետների միջև շարունակական ակտիվ համագործակցության և տվյալների փոխանակման, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական բազա ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: