14.03.2016
Հաշվարկվել է 450 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում փետրվարի 27-ին իրականացված ապօրինի ծառահատումների դեպքի առիթով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության համապատասխան ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հատվել է մեկ թթենի և մեկ թխկի: Փաստի առթիվ Բնապահպանական պետական տեսչությունը հաշվարկել է 450 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս և կազմված համապատասխան նյութերն մարտի 1-ին ուղարկվել են իրավապահ մարմիններին: