Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում տեղի է ունեցել Հանրակրթական դիջիթեք` <<Թվային միջոցներն արդյունավետ կրթության գործիքներ>> ամենամյա 8-րդ, բնագիտական-տեխնիկական ստեղծագործության մարմնամարզական ամենամյա 3-րդ ստուգատեսների պաշտոնական փակումը: Ստուգատեսի փակմանը մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Նախարարի տեղակալը, կարևորելով նմանատիպ ուսումնակրթական-դաստիարակչական միջոցառումները, նշել է, որ խրախուսելի է այդպիսի նպատակային միջոցառումների պարբերականությունը: Ամփոփելով ստուգատեսի արդյունքները` Խ.Հակոբյանը լավագույն աշխատանքների համար մրցանակներ է հանձնել Անահիտ Մելքոնյան և ընկերների <<Կրթական պարտեզ բնակելի թաղամասում>>, Մարգարիտ Հարությունյանի <<Էկոհայրենագիտական ճամբար Աղավնավանքում>> և Վահե Մուսայելյանի բնագիտա-տեխնիկական <<Իմ փոքրիկ ջերմոցը>> նախագծերին: Ստուգատեսը կազմակերպվել էր իբրև ուսումնական նախագիծ, որի նպատակն էր հանրակրթության մեջ՝ ուսումնական բնագավառում, ուսուցման ծրագրման, հեղինակային փորձի, հետազոտական-ստեղծագործական աշխատանքների արդյունքների ներկայացումը, ամփոփումն ու խրախուսումը: