ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել "Խաժակ Աղաբեկյանին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին" Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Խաժակ Աղաբեկյանը 2016 թվականի փետրվարի 17-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված մրցույթին և ճանաչվել է հաղթող: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2¹ –րդ, 4-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ կառավարությունը որոշեց Խաժակ Աղաբեկյանին երեք ամիս փորձաշրջանով նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: