ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2016
Տեղի է ունեցել Հայաստանի բնապահպանական կրթության ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողով

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովին, որը իրականացնում է «Էյ Թի Փի» բնապահպանական հիմնադրամը: Միջոցառմանը ամփոփվել է «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարումն ամրապնդելու նպատակով» ծրագրի արդյունքները և նախանշվել հետագա անելիքները: Ծրագիրն իրականացվել է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ կառավարական կազմակերպությունների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվորպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի միջոցով: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, նախարար Արամայիս Գրիգորյանի և նախարարության ողջ անձնակազմի անունից ողջունելով միջոցառման կազմակերպումը և մասնակիցներին` իր խոսքում կարևորել է բնապահպանական կրթության դերը շրջակա միջավարի պահպանության գործընթացում: Խ. Հակոբյանը բարձր է գնահատել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցությունը բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներում: Համաժողովում ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկած մասնակիցները կարևերել են բնապահպանական կրթության համակարգի կատարելագործումը, ներկայացրել այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները և նախանշել հետագա քայլերը: