ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 01-12.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 680.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 796.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման 5 ակտ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձ ենթարկվել է 200.0 հզ. դրամ վարչական տուգանքի, իսկ 5 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 506.7 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից` 3, Արագածոտնի տարածքային բաժնի կողմից` 1 և հաշվառման և վերլուծության բաժնի կողմից` 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 280.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Ի կատարումն ՀՀ ԲՆ նախարարի մոտ 14.01.2016թ. կայացած գործակարգավարական խորհրդակցության արձանագրությամբ տրված հանձնարարականի, Սևանա լճում ապօրինի ձկնորսության կանխարգելման նպատակով ԲՊՏ անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի և Գեղարքունիքի տարածքային բաժնի տեսուչների ուժերով կազմակերպվել է հսկողություն Սևանա լճի ափամերձ հատվածներում, իսկ քաղաքների և բնակավայրերի տարածքներում` ձկան հնարավոր ապօրինի վաճառքի կետերում և շուկաներում կազմակերպվել կանխարգելիչ շրջայցեր: Այդ շրջայցերի արդյունքում առգրավվել է 288.0 կգ Սևանի <<սիգ>> տեսակի ձուկ (ձկան արգելքի ժամանակահատվածում` 1617.0 կգ), ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին և ծերանոցներին: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժնի կողմից ապօրինի որսագողության դեպքի հայտնաբերման արդյունքում մեկ անձ ենթարկվել է 50.0 հզ. դրամի վարչական տույժի: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 2,6 մլն.դրամ: