ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի 2016թ գործունեության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, «<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, փոխդեսպան Ն․ Լիխթենբերգերը, KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ինչպես նաև ծրագրի միջազգային խորհրդատու կազմակերպության` GITEC-ի տնօրեն Ռամազ Գոխելաշվիլին և փոխտնօրեն Մարտիրոս Նալբանդյանը: Կողմերը քննարկել են <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրում KfW-ի կողմից ֆինանսավորվող բաց ծրագրի 2016 թ. անելիքները: Նախարար Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել ՀՀ-ԳԴՀ սերտ համագործակցությունը բնապահպանության և մասնավորապես՝ բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման աջակցության ոլորտում, ինչպես նաև հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում միջազգային խորհրդատվությունը դրական ազդեցություն կունենա <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատգուկ պահպանվող տարածք: Դեսպան Քիսլերը, կիսելով նախարարի կարծիքը և կարևորելով ակտիվ համագործակցությունն աշխատանքի բոլոր փուլերում, հույս է հայտնել, որ գործադրված ջանքերը մոտ ապագայում կտան իրենց ցանկալի արդյունքը: