Նոյեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կայացել է տոնական միջոցառում՝ նվիրված թանգարանի հիմնադրման 65-ամյակին: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Ողջունելով հյուրերին` Խ. Հակոբյանը շնորհավորել է Հայաստանի բնության պետական թանգարանի հիմնադրման 65-ամյակը, բարձր գնահատել այս տարիների ընթացքում կատարված աշխատանքները: Փոխնախարարը հիշատակել է թանգարանի առաջիկա ծրագրերը, մասնավորապես` «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում Հայաստանի բնության պետական թանգարանին կից մասնաճյուղի բացման աշխատանքների մասին, կարևորել այն այն գործառույթը, որն իրականացնում է թանգարանը մատադ սերնդի էկոկրթության և դաստիարակության գործընթացում: Միջոցառմանը ներկայացվել է թանգարանի հիմնադրման մասին հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանի (Թաթոս) անցած ուղին: Հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացվել է նկարչի` «Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով աշխատանքները: Տոնական միջոցառման ժամանակ հանդես են եկել Շենգավիթի պատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Նշելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրում` Գ. Ղազարյանը նաև տեղեկացրել է, որ թանգարանի հիմնադրման 65–ամյակին նվիրված միջոցառումները շարունակվելու են ևս 10 օր: